Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։

«COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հղիներին կարելի՞ է պատվաստվել. պատասխանում է ՀՀ առողջապահության փոխնախարարը
Նշենք, որ հոկտեմբերի 4–ի տվյալներով` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել էր 514047 մարդ, ընդ որում` պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164447։
Հիշեցնենք՝ կառավարության հոկտեմբերի 7–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հրահանգել էր շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ:
Նա նաև հայտարարել էր, որ կառավարության անդամները պարբերաբար դիմում են իրեն այն հարցով, որ իրենց աշխատակիցները վախենում են պատվաստվել: Վարչապետը պահանջել էր այդ հարցերով այլևս իրեն չդիմել, հարցերը լուծել տեղում: