ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Աղիներիառողջ միկրոբիոմը հիվանդությունների դեմ պայքարի և կյանքի տևողության ավելացման բանալին է:
Ինչպես գրում է Express առցանց պարբերականը, գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր ընդունել աղիների համար դրական ազդեցություն ունեցող «հակաթույները»։
Պարզվել է, որ երկարակյացների աղիներում խիստ բազմազան մանրէներ են «բնակվում»։ Գիտնականները նշել են երեք քայլ, որոնք թույլ կտան աղիքներ «հրավիրել» հենց այն մանրէներին, որոնք նպաստում են երկարակեցությանը։
Այսպես, առողջության համար մի շարք հայտնի առավելություններ ունեն բանջարեղենի տեսակները․ մասնավորապես` տերևավոր կանաչիները հատուկ շաքար են պարունակում, որը կարող է նպաստել առողջ աղիքային մանրէների աճին։ Բջջանյութի և տերևավոր կանաչու պարբերական օգտագործումն օգնում է կատարյալ միկրոբիոմ ստեղծել աղիներում։
Ինուլինը բջջանյութի տեսակ է, որն առկա է արտիճուկի, սոխի և սխտորի մեջ, այն նույնպես կարող է ապահովել պրեբիոտիկների օրական նվազագույն չափաբաժինը։
Աղիների միկրոբիոմը բաղկացած է գեների հավաքածուից, որոնք ձևավորում են միկրոբիոտը, այն սկսում է զարգանալ դեռ մարդու ծնունդից առաջ։ Աղիների միկրոբիոմը քայքայող մի շարք գործոններ կան, դրանցից մեկը հակաբիոտիկների օգտագործումն է։