Նիհարել է 12 կգ-ով. Սաակաշվիլիի հայրը որդուն խնդրել է դադարեցնել հացադուլը

Միխեիլ Սաակաշվիլի
Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին շատ է նիհարել, բայց չի ընկճվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, բանտում գտնվող որդուն խնդրել էդադարեցնել հացադուլը։ Քաղաքական գործչի հայրը բաց նամակ է գրել Facebook-ում։
«Դիմում եմ քեզ որպես բժիշկ և որպես հայր։ Հացադուլը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, միայն կվնասի առողջությունդ։ Հացադուլը որոշակի փուլում իր գործն արեց որպես բողոքի նշան: Իսկ հիմա քո էներգիան պետք է կենտրոնացնես ժողովրդի հետ միասին ։ Իմացիր, որ հացադուլը ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Խնդրում եմ քեզ դադարեցնել այս ակցիան, ուժ ու եռանդ հավաքել հետագա պայքարի համար», - գրել է նա։
Փաստաբան Բեկա Բասիլիան Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Սաակաշվիլիին այցելելուց հետո լրագրողներին հայտնել է, որ քաղաքական գործիչը 12 կգ–ով նիհարել է: Իրավաբանը միաժամանակ վստահեցրել է, որ քաղաքական գործիչը չի ընկճվել։
Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։