Իշխանության և Առուշանյանի միջև պայմանավորվածությո՞ւն կա. Վահագն Ալեքսանյանի պատասխանը

Վահագն Ալեքսնյան. Արխիվային լուսանկար
ՔՊ–ական պատգամավորն անդրադարձավ լուրերին, թե Առուշանյանն ընտրություններում հաղթելու պարագայում իշխանությունն ազատ կարձակի նրան, որի դիմաց էլ Առուշանյանը հրաժարական կտա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և իշխանության միջև ինչ–ինչ պայմանավորվածություններ կան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Ալեքսանյանն անդրադարձավ այդ լուրերին` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
ՌԱԴԻՈ
Անճարությունից են անում. պաշտպանը մեկնաբանել է Առուշ Առուշանյանի մասին տարածվող լուրերը
«Մի քանի շաբաթ է, ինչ Գորիսում շշուկներ են տարածվում, որ Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ։ Ըստ լուրերի` եթե Առուշանյանը հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, որից հետո դրա դիմաց նա հրաժարական է տալու։ Ուզում եմ հերքել այս տեղեկատվությունը` նման պայմանավորվածություն չկա և չի լինելու»,–ասաց Ալեքսանյանը։
Նա հավելեց` ՀՀ–ում ցանկացած մեկը, որը հանցագործություն է կատարել, իր պատիժը կրելու է։
Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում առաջադրված թեկնածուները երեքն են։ Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի միջև։ Ու որքան ընտրության օրը մոտենում է (հոկտեմբերի 17–ին է կայանալու), այնքան իրավիճակն ավելի է շիկանում։
Հավելենք, որ Առուշանյանն այս պահին կալանավայրում է, նա կալանավորվել է հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։