Բաթումում հինգհարկանի բնակելի տուն է փլուզվել, նախնական տվյալներով` տուժածների թվում մեկ տարեկան երեխա կա:
Փլուզված շենքի տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են փրկարարները, նրանց օգնում են կամավորները։
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: 1 տարեկան երեխայի ոտքն է կոտրվել։
Վարկած կա, որ փլուզման պատճառը գազի արտահոսքն է եղել, մեկ այլ վարկածով` շենքի առաջին հարկում իրականացվող վերանորոգման աշխատանքները։
Այս պահին մաքրում են տարածքը, որոնողափրկարարական ակտիվ աշխատանքներ են տարվում։ Փլուզման փաստով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է:
ՆԳՆ-ն քաղաքացիներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում է ենթարկվել իրավապահ մարմնի աշխատակիցների ցուցումներին և պահպանել անվտանգության նորմերը: