Սննդաբանն ասել է` որ մթերքն է օրգանիզմը մաքրում տոքսիններից

Թթու վարունգ
Մասնագետը խոսել է տոքսիններից ազատվելու և հարբուխային հիվանդություններից ազատվելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թթու վարունգը օրգանիզմի ամրապնդման և տոքսինները դուրս բերելու լավագույն տարբերակներից մեկն է։ «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ Instagram-ի իր էջում նման կարծիք է հայտնել սննդաբան Սվետլանա Ֆուսը։
Մասնագետը նշել է, որ թթու դրած մթերքը մեծ քանակությամբ պորբիոտիկներ է պարունակում, որոնք պաշտպանում են հարբուխային հիվանդություններից։ Դրանք լավ են յուրացվում և նպաստում են մարսողությանը։
Սննդաբանն ասել է՝ ինչու է ճարպն այդքան օգտակար
«Թթուները լավագույն բնական էնտերոսորբետներից են, այսինքն՝ դրանք կարող են ձեր օրգանիզմին օգնել ազատվել տոքսիններից։ Իսկ բանջարեղենում առկա բավարար քանակով բջջանյութը նաև կշտացնում է»,-պարզաբանել է սննդաբանը։
Մասնագետն ասել է՝ որ խմիչքը շատ լավ կարող է փոխարինել սուրճին
Նա հիշեցրել է նաև, որ թթու դրած մթերքը մեծ քանակությամբ աղ է պարունակում, ուստի պետք է չափավոր օգտագործել։
Մասնագետը խորհուրդ է տալիս օրական մինչև 120 գրամ թթու դրած բանջարեղեն ուտել։
Ինչով փոխարինել շաքարը. խորհուրդ է տալիս սննդաբանը
Գիտնականները պարզել են, թե ինչ հիվանդության մասին է խոսում մատների ծակծկոցը