Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի երրորդ նախագահին թմրամոլ է անվանել: Սաակաշվիլիի փաստաբանը պատասխանել է նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում, պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլայան: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիին թմրամոլ էր անվանել՝ նշելով, որ նրա հոգեբանական ու հոգեկան վիճակը բանտարկությունից առաջ և հետո արմատապես փոխվել է:
«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես է Սաակաշվիլին զբոսնում հեծանիվով, լողում, ինչպես է առողջ ապրելակերպ վարում։ Եվ մենք պատրաստ ենք թմրանյութերի թեստ հանձնել լրագրողների ներկայությամբ», –ասել է փաստաբանը։
Նա առաջարկել է, որ Ղարիբաշվիլիին էլ նման թեստ հանձնի իր նախընտրած հեռուստաընկերությունների ներկայությամբ:
Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, արձագանքել է նրա նոր սիրեցյալի հետ կապված պատմությանը
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։