Ինչո՞ւ է «Սինոֆարմ» պատվաստանյութի պակասուրդ առաջացել Հայաստանում. պարզաբանում

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2 դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է տանում հնարավորինս սեղմ ժամկետներում «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը»,- նշում են ՀՎԿԱԿ-ից:
Խնդիրը կապված է նաև Հայաստան ժամանող չվերթերի հետ՝ պայմանավորված COVID-19 համավարակով:
«Moderna»–ի պատվաստանյութը հասանելի կլինի ՀՀ պոլիկլինիկաներում և շարժական կետերում
Միաժամանակ կառույցից հայտնում են, որ 2 դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:
1155 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում