«Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն». Արոնյանի ընտրյալը շնորհավորել է նրա տարեդարձը

Անիտայի խոսքով` Լևոնի հետ սովորել է գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները ու ամեն օր ճաշակում է ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընտրյալը` Անիտա Այվազյանը, Facebook-ի իր էջում շնորհավորել է Լևոնին ծննդյան 39-րդ տարեդարձի կապակցությամբ ու սիրո խոստովանություն արել։
«Իմ սեր Լևոն, քեզ բոլորը կոչում են «արև տղա», որովհետև քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլորին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Սակայն սա այդ դեպքը չէ. քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ: Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ:Անկասկած, քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար»,–գրել է նա:
Անիտայի խոսքով` Լևոնի հետ սովորել է գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ու ամեն օր ճաշակում է ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը:
«Ես հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը: Դու ուրիշ ես...Եվ քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար, միևնույնն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ: Ես շնորհակալ եմ Աստծուն և ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, ամուր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն»,- գրել է Անիտան։
«Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»․ Արոնյանը պատմել է Սենթ Լուիսում կյանքի մասին
Հիշեցնենք` նախորդ տարի Արոնյանի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։ Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։