Դերասանուհի Յուլյա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ-2.1 Ա» հրթիռով մեկնեցին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կինոէկիպաժը» Միջազգային տիեզերակայան մեկնեց հանուն «Մարտահրավեր» ֆիլմի, որը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին կինոնկարը կլինի, որի նկարահանումները կիրականացվեն տիեզերքում պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։
Պատմության մեջ առաջին անգամ «Սոյուզ» տիեզերանավը Միջազգային տիեզերակայան ուղևորվեց առանց պրոֆեսիոնալ բորտինժեների օգնության։
Օդանավը Բայկոնուրից ՄՏԿ կհասնի 3 ժամ 17 րոպեում: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով 15։12-ին «կինոէկիպաժը» կհասնի ՄՏԿ ռուսական սեգմենտի «Ռասսվետ» մոդուլին: Անձնակազմի տեղափոխումը կայան նախատեսված է 17։05-ին:
Միջազգային տիեզերակայանում նրանց սպասում է միջազգային արշավախումբը ՝ ռուսաստանցիներ Օլեգ Նովիցկու և Պյոտր Դուբրովի, ամերիկացիներ Մարկ Վանդե Խայի, Շեյն Կիմբրոուի և Մեգան ՄաքԱրթուրի, ճապոնացի Ակիհիկո Հոսիդեի և ֆրանսիացի Թոմ Պեսկեի մասնակցությամբ:
Ռուս տիեզերագնացները կօգնեն ֆիլմի նկարահանումներին։
Պերեսիլդը և Շիպենկոն 12 օր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում: