Գերեզմանատան պահակը խմել և հրկիզել է իր մեքենան, ապա փորձել մեղքը բարդել անհայտ անձանց վրա

Նախապատրաստվում են նյութեր, դեպքի հանգամանքները պարզվում են:
Sputnik
Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան պահակը ալկոհոլի ազդեցության տակ հրկիզել է սեփական մեքենան, ապա կեղծ տեղեկություներ հաղորդել ոստիկանությանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Հոկտեմբերի 2-ին, ժամը 23։35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում ստացվեց արտակարգ իրավիճակների նախարարությունից, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց դեպքի վայր: Գերեզմանատան պահակը տարածքում էր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջինս իրավապահներին հայտնել է, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով նկատել է, որ այրվում է իր «ՎԱԶ-2101» մակնիշի, առանց համարանիշի մեքենան: Ոստիկաններն ամիջապես պահակին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման, ինչից հետո իրականացրել տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ։
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը
Հաջորդ օրն առավոտյան քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կատարվածն ընդամենը հանցագործության կեղծակերպում է: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Զովունու բնակիչ, 48-ամյա պահակը ոստիկանության Նաիրիի բաժնում խոստովանել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և անհամարժեք վիճակում` ինքն է հրկիզել մեքենան, իրեն ոչ ոք չի ծեծել և ինքը մարմնական որևէ վնասվածք չի ստացել:
Ինչպիսին պետք է լինի ՀՀ ոստիկանությունը․ փորձագետները` ուժայինների գործողությունների մասին
Նախապատրաստվում են նյութեր, պահակի անհամարժեքության աստիճանն ու դեպքի հանգամանքները պարզվում են: