ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար

ԵՊՀ
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրամանը ստորագրել է Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։։ Տեղեկությունը հայտնում համալսարանի մամուլի ծառայությունը։

«Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին։
Մենք բավական լիբերալ ենք. Թորոսյանը՝ պատվաստումների ու հակասական հայտարարությունների մասին
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից սկսած` աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության պատասխանը։ Սեպտեմբերի 30-ին պարզ դարձավ, որ աշխատողները կարող են այդ ամենը ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։
Դիտավորությո՞ւն, թե անփութություն. ինչպես փոխվեց թեստավորման պահանջի ամսաթիվը
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստերի գինն ավելի կնվազի