Ո՞ր մթերքներն են թեթևացնում գլխացավը

Ձուկ
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։
Sputnik
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների օգտագործումը կրճատում է միգրենի նոպաների ինտենսիվությունն ու հաճախականությունը: Այս մասին Eat This, Not That! պորտալին ասել է ամերիկացի դիետոլոգ Քեթրին Բրուքինգը։
Չի կարելի քնել վեց ժամից պակաս ու ինը ժամից ավել․ գիտնականները խոսել են հետևանքների մասին
Մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում ձկան յուղը։
Բացի ձկներից այդ ճարպաթթուները կան նաև ընկույզի, չիայի և կտավատի սերմերի մեջ: Ձկներից օմեգա-3-ով հարուստ են իշխանը, սարդինան, անչոուսը, սաղմոնը։ Բայց որպեսզի ազդեցությունը զգալի լինի, անհրաժեշտ է ձուկ ուտել շաբաթական առնվազն երկու-երեք անգամ:
Ընկույզը նույնպես օգնում է հաղթահարել միգրենը: Բացի օմեգա - 3 թթուներից, ընկույզը պարունակում է մագնեզիում, որը նաև նպաստում է գլխացավի հաճախականության և ուժգնության նվազմանը:
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ որ սխալը կարող է մահացու լինել սրտի կաթվածի ժամանակ
Եթե գլխացավը ճնշման տատանումների հետևանք է, ապա այս դեպքում խնձորի կիրառությունը կարող է օգտակար լինել: