Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ճարտար գյուղի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից անցկացվել է նաև բժշկական-խորհրդատվական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղումռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի հետ համատեղ Ճարտար գյուղում մարդասիրական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանվածներին, հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:

«Այսօր խաղաղապահ բժիշկներն եկել են մեզ օգնելու, և մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Քանի որ մենք նեղ մասնագետներ չունենք, և ընդհանրապես բժիշկները շատ քիչ են մեզ մոտ, մասնագետների կարիք ունենք, և սա բնակչության համար շատ մեծ օգնություն է»,-ասել է Ճարտարի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հասմիկ Աղրամանյանը։

Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետները վիրաբույժի, ՔԿԱ-ի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բժշկական խորհդատվություն են իրականացրել կարիքավոր բնակչության համար։
«Այսօր մենք հումանիտար-բժշկական ստուգայց ենք իրականացնում Ճարտար բնակավայրում։ Տարբեր պրոֆիլի բժիշկներ են եկել՝ թերապևտներ, վնասվածքաբան, ակնաբույժ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան և նյարդաբան։ Տեղի բնակիչներն իսկապես բուժօգնության կարիք ունենք։ Բժշկական օգնություն ստանալու համար դիմել են նաև բուժաշխատողներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Տատյանա Սերգեևան։
Ճարտարի մշակույթի տանը երեխաների համար դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկներ են բաժանել։
Խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին. տեսանյութ
«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում։ Մարդասիրական ակցիայի շրջանակներում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է մանկական (աղջիկների և տղաների համար) և կանացի կոշիկներով։ Ընդհանուր 360 մարդ օգնություն է ստացել, բաժանվել է 600 զույգ կոշիկ։ Բացի այդ, անցկացվել է բժշկական-խորհրդատվական օգնություն ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից։ Ընդհանուր ընդունելությունը՝ ավելի քան 120 մարդ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: