Վրաերթ` վերգետնյա անցման տակ. կինը տեղում մահացել է

ՀՀ ոստիկանություն
Վրաերթի ենթարկած վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երևանում` Սեբաստիա փողոցում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում։
Honda մակնիշի ավտոմեքենան Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին:
Հայտնի է, թե քանի տարով է կորոնավիրուսը կրճատում կյանքը
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները: Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: