Ստացվել է Մերկուրիի առաջին լուսանկարը մոտ հեռավորությունից

Մերկուրի մոլորակը
BepiColombo տիեզերական զոնդը մոտ հեռավորությունից Մերկուրիի առաջին լուսանկարն է ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մեր Արեգակնային համակարգում ամենափոքր մոլորակը լուսանկարվել է եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդով, որն իր յոթամյա առաքելության ժամանակ իրականացրել է մոլորակին ամենամոտ թռիչքը, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը:
Լուսանկարն արվել է հոկտեմբերի 1-ին, մոլորակից 2418 կմ հեռավորությունից, Մերկուրիի շուրջ առաջին թռիչքի ժամանակ։ BepiColombo զոնդը գիտական տվյալներ և պատկերներ է հավաքում, որոնք հետ է ուղարկում Երկիր։
Սև ու սպիտակ նկարում կարելի է տեսնել մոլորակի հյուսիսային կիսագնդի մի մասը, որտեղ գտնվում են Սիհթու հարթավայրը, Կալվինո և Լերմոնտով խառնարանները։
Գործակալության մասնագետները հույս ունեն մոտակա ժամանակներում ավելի շատ տեղեկություններ ստանալ Մերկուրիի մասին։
Մոլորակի ուղեծիր դուրս գալու համար BepiColombo-ն պտտվել է Վեներայի շուրջ, որպեսզի անհրաժեշտ արագացում ստանա։
Մտքի ուժ և տիեզերք. հայազգի ինժեները նոր սերնդի կառավարման սարքի նախատիպ է պատրաստել
Թռիչքային մոդուլից և երկու արբանյակից բաղկացած զոնդը արձակել են 2018թ․-ին։ Ենթադրվում է, որ այն Մերկուրիի մակերևույթին վայրէջք կկատարի 2025թ․-ին։։
Մոլորակը չափազանց մոտ է գտնվում Արեգակնային համակարգի գլխավոր աստղին, ինչը խիստ բարդացնում է դրա ուսումնասիրությունը։ Մինչև օրս ընդամենը երկու զոնդ է մոտեցել մոլորակին։ 1974 և 1975 թվականներին Մարիներ-10 տիեզերանավը երեք անգամ պտտվել է Մերկուրիի շուրջ, իսկ 2004թ․-ին ուղարկվել է Messenger զոնդը, որը մինչև հիմա աշխատում է Մերկուրիի ուղեծրում։