Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Sputnik
Ըմբշամարտում բրոնզե մեդալը հաղթանակի արդյունք է, իսկ արծաթեն՝ պարտության հետևանք։ Արսեն Հարությունյանին մեկ քայլ էր մնում եզրափակիչ դուրս գալու ու ոսկե մեդալի համար պայքարելու համար։ Հիմա մեր ըմբիշին հաղթանակը հարկավոր է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը վաստակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. 61կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել ամերիկացի Դեյտոն Դուեյնին ու վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը
Արսենի մասնակցությամբ գոտեմարտերը հիմնականում շատ արդյունավետ են լինում։ Հաճախ մեր ըմբիշն է ավելի շատ միավոր վաստակում։ Ինչպես և այս առաջնության առաջին գոտեմարտում՝ Արսենը մրցակցին, տվյալ դեպքում՝ Դեյտոն Դուեյնին չորս միավոր վաստակելու հնարավորություն տվեց։ Բայց ի տարբերություն Ադլան Ասկերովի հետ գոտեմարտի, որում Արսենը հրաշալի կերպով հետ բերեց կորցրածն ու հաղթեց տպավորիչ արդյունքով, այս գոտեմարտում ամերիկացին կարողացավ զարգացնել իր հաջողությունն ու հասավ հաղթանակի՝ 10։0 հաշվով։
Հայ ըմբիշը դեռևս կարող է կանգնել պատվո պատվանդանին, բայց դրա համար Հարությունյանը պետք է հաղթի երրորդ տեղի համար գոտեմարտում, որը կկայանա վաղը։
Առանց չելենջների հայ օլիմպիական մրցավարը
Հիշեցնենք, որ աշխարհի ընթացիկ առաջնությունում Արսեն Հարությունյանը առաջին գոտեմարտում 18։10 հաշվով հաղթեց ղազախ Ադլան Ասկարովին, իսկ քառորդ եզրափակիչում 8։2 հաշվով պարտության մատնեց նախկին ռուսաստանցի Ալիբեգ Ալիբեգովին, որը ներկայացնում էր Բահրեյնը։
Վաղը աշխարհի առաջնությունում մեկնարկ կվերցնեն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79կգ քաշային Արման Ավագյանը, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը գորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին։