Ռուսաստանի ԱԳՆ -ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ -ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում կայացած հանդիպման ամենակարևոր արդյունքը տարածաշրջանում համանախագահների այցի վերաբերյալ պայմանավորվածությունն է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Աշխատում ենք ականների քարտեզների դիմաց հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ
«Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում տեղի ունեցած շփումների կարևոր արդյունքը հակամարտության երկու կողմերի համաձայնությունն է համանախագահների եռյակի տարածաշրջան մեկնելու համար, որպեսզի շարունակվեն առաջնահերթ խնդիրները լուծելու ուղիների որոնումները», - ասել է Զայցեւը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհայտարարեն նման ուղևորության ժամկետի և տարբերակի մասին, երբ դա անհրաժեշտ համարեն:
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` լուծելու ԼՂ հակամարտության խնդիրները
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: