Մահացել է Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայրը` Կորյուն Խումարյանը

Մոմ
Խումարյանն 80 տարեկան էր։ 1999թ.–ից սկսած Խումարյանը ղեկավարում էր Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կորյուն Խումարյանը։ Այս մասին Facebook-ում հայտնել է նրա որդին` Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։
«Հայրս` Կորյուն Խումարյանը գնաց: Հոգեհանգիստը՝ վաղը հոկտեմբերի 1-ին 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը»,– հայտնում է նա։
Խումարյանն 80 տարեկան էր։ Ծնվել է 1941թ. նոյեմբերի 1-ին Վրաստանի Սաթխա գյուղում։
«Նոր տուն էր կառուցում, չհասցրեց...». Սեյրանյանը պատմում է Հայկոյի անավարտ պլանների մասին
Լրագրողական գործունեությունը սկսել է 25 տարեկանից` «Հայաստանի արդյունաբերությունը» ամսագրում։ Ապա ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում։
1987թ.–ից եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի սեփական թղթակիցը Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է աշխատել իբրև Հայաստանում ռուսաստանյան «Օստանկինո» հեռուստառադիոպետկոմի, Ռուսաստանյան հանրային հեռուստատեսության, «Մայակ» պետական ռադիոընկերության սեփական թղթակից։
Աշխատակցել է նաև «Կոմերսանտ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Ուրարտու», «Հայացք Երևանից» հայաստանյան ու ռուսաստանյան պարբերականներին։ Վարել է հեղինակային հաղորդումներ ԽՍՀՄ կենտրոնական և Հայաստանի հեռուստատեսություններում։
1999թ.–ից սկսած Խումարյանը ղեկավարել է Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։