Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին

Սերգեյ Փարաջանովը որդու հետ. Արխիվային լուսանկար
Սուրեն Փարաջանովն ապրում էր Կիևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Կիևում այսօր կյանքի 63–րդ տարում մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին` Սուրեն Փարաջանովը։ Տեղեկությունը հայտնում է Փարաջանովի թանգարանի Facebook–ի էջը։
Նշենք, որ նա մոր՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ (Փարաջանովի երկրորդ կինը) Սուրեն Փարաջանովն ապրել է Կիևում, որտեղ նրանք տեղափոխվել են Փարաջանովի մահից հետո` 1990 թվականին: Շչերբատյուկը, որ մահացել է 2020 թվականին, որդու հետ պարբերաբար ժամանել է Երևան։
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար
Ի հիշատակ Սուրեն Փարաջանովի՝ տուն-թանգարանը տեղադրել է նամակներից մեկը, որը հայրը որդուն բանտից է գրել ։
«Վեց ամիս ինձ համար շատ դժվար է առանց քեզ ու ազատության, բայց ավելի ծանրանում, երբ հիվանդ ես։ Մի քիչ էլ,ու էլ չէի դիմանա հիվանդանոցային տանջանքին։ Այն ամենը, ինչ ես ունեմ այստեղ և Թբիլիսիում `քոնն է։ Կարող ես տնօրինել, ինչպես ուզում ես։ Վեր կանգիր ամեն ինչից և որևէ մեկի հետ ավելորդ խոսակցությունների մեջ չմտնես», - գրել է Փարաջանովը որդուն։
Թբիլիսիի փողոցներից մեկը կկոչվի Սերգեյ Փարաջանովի անունով
Ռեժիսորի երևանյան թանգարանում ցուցադրվում են կոլաժներ, որոնք նա նվիրել է կնոջը և որդուն։