Կրակոցներ Երևանի "Հաղթանակ" զբոսայգու դիմաց. կինը մահացել է, տղամարդը հիվանդանոցում է

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները
Դեպքի վայրում ավելի քան 15 պարկուճ են հայտնաբերել։ Վիրավորն ու մահացածը ամուսիններ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշեր Երևանում կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցներ են հնչել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց։
Մինչ ոստիկաններն աշխատել են դեպքի վայրում, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ կինը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։
Դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին եղել են նաև կրակոցի հետքեր։
Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդի է
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է «Land Rover» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում արյան հետքեր են եղել։
"Ռենջ ռովեր" մակնիշի ավտոմեքենան
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ.-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ.-ն։ Վերջիններս ամուսիններ են։
Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը