Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտե
Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինվորը բազկոսկրի բազմաբեկոր կոտրվածք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
ՊՆ–ը հայտնել էր, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։
Ադրբեջանը պատասխանատու է ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ
ՔԿ–ն հավելում է, որ զինծառայողն աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը)։
Կատարվում է նախաքննություն: