Արցախյան 44-օրյա պատերազմի խոսուն րոպեները

Sputnik
Մեկ տարի առաջ այս օրը կիրակին Արցախում սկսվեց կրակոցներով ու ռմբակոծություններով։
Հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:
Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները։
Ավրորայի աղոթքը․ ինչպես հայ տղայի պատմությունը աղոթք դարձավ աշխարհի բոլոր որբերի մասին
44 օր ձգված կենաց-մահու կռիվն ավարտվեց եռակողմ հայտարարությամբ։ Հայկական կողմը տվեց, վերջին տվյալներով, 3777 զոհ, նրանցից 75-ը քաղաքացիական անձինք էին, վիրավորների թիվն անցավ 11 հազարից։ Անհետ կորած են համարվում 243 մեր հայրենակից, Բաքվի բանտերում գերության մեջ են առնվազն 80-ը։
Պատերազմի ողբերգական արդյունքները չպետք է բարդել մի քանի հրամանատարի վրա. Աբրահամյան
Պատերազմի ժամանակ կորցրեցինք Մարտակերտի Թալիշ և Մատաղիս գյուղերը, Հադրութի շրջանը, Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու), Շուշին։ Արդեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով Հայաստանը կորցրեց Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների որոշ հատվածներ, Շահումյան և Քաշաթաղ շրջանները։
Այսօր Հայաստանի ու Արցախի հանրապետություններում լռության րոպե էր...