Որակը նույնն է, գինը` ցածր. Հայաստանի ատոմակայանը տնտեսում է պետական միջոցները

Ատոմակայան
ԱԷԿ–ն արդիականացման աշխատանքների մի մասն ինքնուրույն է կազմակերպում` անցկացնելով միջազգային բաց մրցույթներ, որոնց ընթացքում գնային հայտեր են ներկայացվում մի քանի անգամ, որպեսզի ընկերությունները շահագրգռված լինեն գներն առավելագույնս իջեցնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերիSputnik. Հայկական ԱԷԿ–ը վերանորոգման աշխատանքների ժամանակ կարողացել է խնայել բյուջետային միջոցները։ Հովացման համակարգի արդիականացման առաջին մեծ մրցույթում, որը կայանն ինքնուրույն էր կազմակերպել, տնտեսվել է շուրջ 1,25 մլրդ դրամ։
Մրցույթը հայտարարվել էր ԱԷԿ–ի հիմնանորոգման շրջանակում, որը մեկնարկել է 2015 թվականին և պետք է ավարտվի 2022–ին։ 2015-2019 թվականներին աշխատանքների մեծ մասն իրականացվել է ՌԴ կառավարության միջպետական վարկի միջոցներով, ծախսերի մյուս մասը կայանը ծածկում է ՀՀ բյուջեի միջոցների հաշվին։
Այց ապագա. Մեծամորի ԱԷԿ–ի վաղը հնարավոր է այսօր տեսնել Կոլայի ԱԷԿ–ում
Վերանորոգման շրջանակում արդեն իսկ փոխվել են մեքենայական սրահի սարքավորումները (գեներատորներ, տուրբիններ և օժանդակ սարքավորումներ), ավտոմատիկայի բլոկը, ինչպես նաև պաշտպանության և ռեակտորի վթարային հովացման համակարգերը։ Մնում է արդիականացնել հովացման աշտարակները, ինչպես նաև կառուցել նոր բաց բաշխիչ սարքը, որտեղից արտադրված էլեկտրաէներգիան ուղարկվում է բարձրավոլտ ցանց և փոխանցվում սպառողներին։
Ինչպես արդեն հայտնել էինք, հովացման աշտարակների մրցույթն ավարտվել է, և նման ծավալի աշխատանքների համար առաջին անգամ պայմանագիրը շահել է հայկական ընկերությունը։ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում հրապարակված տեղեկության համաձայն` մրցույթին մասնակցել են 8 կազմակերպություններ Հայաստանից և Ռուսաստանից։ «Մ–գրուպ» ընկերությունը հաղթել է` 4 մլրդ 116 մլն դրամ գին ներկայացնելով, ինչը նախնական գնառաջարկից 35%–ով քիչ է։
Այդպիսով, կայանը տնտեսել է մոտ 1,25 մլրդ դրամ (մոտավորապես 2,5 մլն դոլար առանց ԱԱՀ–ի, որը այսպես թե այնպես փոխանցվում է պետբյուջե)։
Տնտեսումը պետք է ապահովվի առանց որակին վնասելու, քանի որ աշխատանքներին նախկին խստությամբ կհետևեն ԱԷԿ–ի մասնագետները։
«Մեր երկիրը հետպատերազմյան բարդ իրականության մեջ է». Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան
Նմանատիպ ընթացակարգով է անցկացվում նաև նոր բաց բաշխիչ սարքի կառուցման համար նախատեսված հաջորդ խոշոր մրցույթը։ Առկա բաց բաշխիչ սարքն արդեն հնացել է, այդ պատճառով որոշվել է նոր հարթակում նորը կառուցել։ Այն ՀՀ էլեկտրացանցի խոշորագույն հանգույցներից մեկը կդառնա` ապահովելով էլեկտրաէներգիայի բաշխումն ու փոխանցումը ԱԷԿ–ից Երևան, Էջմիածին և շուրջ 10 քաղաքներ։
Այժմ Հայկական ԱԷԿ–ը մրցույթ է անցկացնում շինարարության կապալառու ընտրելու համար։ Մրցույթին մասնակցում է 9 ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից և Արաբական Էմիրություններից։ Մասնակիցներն արդեն ներկայացրել են հայտերը, ամենացածր գինն առաջարկում է արաբական ընկերությունը` 14,6 մլն դոլար։ Առաջիկայում կրկին ընտրություն կանցկացվի, որի արդյունքում կորոշվի հաղթողն ու վերջնական գինը։
Հայկական ԱԷԿ-ի հզորությունը արդիականացման արդյունքում աճել է 15 տոկոսով․ ՌԴ դեսպան