Էլբրուս բարձրացած զբոսաշրջիկներից 5-ը մահացել են

Զբոսաշրջիկներն օգնություն են խնդրել եղանակային վատ պայմանների պատճառով։
Sputnik
Էլբրուս բարձրացած զբոսաշրջիկների խմբից 5-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քննչական կոմիտեից։ Մահացածներից չորսը 32-40 տարեկան կանայք են, մեկը` տղամարդ։
Երեկ 19 զբոսաշրջիկներ 5,4 հազար մետր բարձրության վրա են եղել, երբ օգնություն են խնդրել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
«Elbrus» տուրիստական ընկերությունում պատմել են, որ սկզբում վատացել է կանանցից մեկի ինքնազգացողությունը, ուղեկցորդը որոշել է նրան իջեցնել ներքև. մնացածը առաջ են շարժվել` չնայած ուժգնացող քամուն։ Զբոսաշրջիկը մեկ ժամ անց մահացել է հրահանգչի ձեռքերում, մյուս չորսն ավելի ուշ մահացել են ցրտահարությունից:
Բիբլիական լեռան գաղտնիքը. ինչո՞ւ հնարավոր չէ նվաճել Արարատը
Ողջ մնացած 14-ից 11-ին հիվանդանոց են տեղափոխել, երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երեքը՝ թերապիայի, ևս երեքը՝ այրվածքների, երկուսը ՝ վնասվածքաբանության, մեկը՝ կրծքավանդակի օրգանների վիրաբուժության:
Տուժել են նաև երկու ուղեկցորդներն ու նրանց երկու օգնականները, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Հարուցվել է քրեական գործ անվտանգության և առողջության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։