ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սննդաբան և թերապևտ Օլգա Լուշնիկովան թվարկել է այն մթերքները, որոնք չարժե երկրորդ անգամ տաքացնել։ Դրանք են` ցանկացած մսեղենը, նույնիսկ հավի միսը, ինչպես նաև ձուն, սունկը, սխտորը, սպանախը, ճակնդեղն ու բրինձը։
Բժիշկի խոսքով` այդ մթերքները նիտրատներ են պարունակում, որոնք թունավոր նիտրոզամինների են վերածվում։
Սննդաբանը պարզաբանել է, որ թվարկված մթերքները մեկ անգամ տաքացնելու դեպքում վտանգ չեն ներկայացնում, սակայն մշտապես օգտագործելու համար նա խորհուրդ է տվել ուտել թարմ և սառեցված սնունդ։ Մնացած մթերքները Լուշնիկովան առաջարկել է օգտագործել այն ուտեստների մեջ, որոնցում դրանք տեղին կլինեն այդ տեսքով, օրինակ, երեկվա միսը կարող է սենդվիչի կամ աղցանի բաղադրիչ դառնալ։