Առաջիկա շաբաթում մոտ 1800 մարդ կհոսպիտալացվի. կորոնավիրուսային վիճակը լարված է

Ըստ Ռոմելլա Աբովյանի` այդ 1800 մարդուց մոտ 55–ը կունենան ինտենսիվ թերապիայի կարիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Կորոնավիրոսւային վիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշը վերջին օրերի ընթացքում աճել է մինչև 1.2։ Եթե քայլեր չձեռնարկվեն, առաջիկա 7 օրվա ընթացքում Հայաստանում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք: Նրանց 30 տոկոսը կհոսպիտալացվեն (մոտ 1800), իսկ հոսպիտալացվածների 3 տոկոսը ինտենսիվ թերապիայի կարիք կունենան (մոտ 55)», – ասաց Աբովյանը։

Նա նշեց, որ վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի 18 տոկոս աճ:
Կորոնավիրուսի առեղծվածը. որտե՞ղ է ավարտվում բժշկությունն ու սկսվում քաղաքականությունը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 664 154 թեստավորում: