Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելիս թեյ կամ սուրճ ենք խմում

Գիտնականները պատասխանել են հարցին, թե արդյոք վնասակար է սնունդ ընդունելիս թեյ կամ սուրճ խմելը։ Արդյո՞ք այդ ըմպելիքներն օգնում են յուրացնել սնունդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գիտնականները պարզել են թեյի և սուրճի ազդեցության առանձնահատկությունը մարսողության գործընթացի վրա։ Արդյունքները հրապարակվել են Reminder ամսագրում։
Մասնագետների մեծ մասը կարծում է, որ կանաչ թեյն ավելի շատ կոֆեին է պարունակում, քան մյուս ըմպելիքները։ Պարբերականը գրում է, որ կարծիք կա, թե սնունդ օգտագործելիս ըմպելիքներ խմելը վնասակար է։ Դա բացատրվում է նրանով, որ կոֆեինը խոչընդոտում է որոշ վիտամինների և միկրոտարրերի յուրացմանը։ Գիտնականներն ապացուցել են, որ այդ կարծիքն արմատապես սխալ է։
Չի կարելի քնել վեց ժամից պակաս ու ինը ժամից ավել․ գիտնականները խոսել են հետևանքների մասին
Հետազոտություն կա, որն ապացուցում է, որ թեյը կրճատում է երկաթի յուրացումը 64%–ով, իսկ սուրճը` 39%։ Միևնույն ժամանակ, միայն մսի կամ թոքի երկաթն է լավ յուրացվում` գրեթե 2,5%–ով։ Թեյն ու սուրճը խմեք սնվելուց մեկ ժամ առաջ, և երկաթի յուրացումն օրգանիզմի կողմից չի կրճատվի։
Գիտնականները պարզել են, թե ինչ հիվանդության մասին է խոսում մատների ծակծկոցը
D վիտամինը ևս չի պակասում ուտելու ժամանակ խմիչքներ օգտագործելիս։ Ճիշտ հակառակը. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր սուրճ կամ թեյ են խմում ուտելու ընթացքում, այդ վիտամինն ավելի շատ է։ Կալցիումը, С, В խմբի վիտամինները և մագնիումն ընդհանրապես կոֆեինի հետ կապ չունեն։ Դա նշանակում է, որ թեյն ու սուրճը չեն ազդում օգտակար միկրոտարրերի յուրացման վրա։