Մեղրիում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, բռնկված հրդեհը չի հաջողվում մարել

"Արևիկ" ազգային պարկի տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ այստեղ հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։
Sputnik
Սյունիքում` «Արևիկ» ազգային պարկի տարածքում արդեն 3-րդ օրը շարունակվող հրդեհն առայժմ մարել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նշելով, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել ևս 32 փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի` 25 և«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։
Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին։ Դեպքի վայր էին մեկնած հրշեջ-փրկարարները նույն օրը երկոյան մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները։
"Նոյան" գործարանում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատում
Հաջորդ օրը` սեպտեմբերի 16-ին վաղ առավոտյան ազգային պարկի տարածք էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ազգային պարկի 20 աշխատակից և 23 զինծառայող: Սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ այրվել էր ԱՊ 10-12 հա բուսածածկույթ։
«Արևիկ» ազգային պարկը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում։ Հատուկ պահպանվող տարածք է հռչակվել 2010թ–ին։ Ազգային պարկի տարածքում ներկայացված է լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Հրդեհ՝ Արա լեռան լանջին. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Շուրջ 30 հազար հա տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ «Արևիկ» ԱՊ–ում հայտնաբերվել էր զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։