Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

Մեղադրյալը, որի անփութության պատճառով 62 զինծառայողներ էին գերեվարվել, տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Զինծառայողի մահվան ու ևս մեկի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը
Նշվում է, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։
ՀՀ ՊՆ զինծառայողի կախված դին հայտնաբերել են զինվորական ավանի արհեստանոցում
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Բոլորս ենք մեղավոր. ռազմական փորձագետը` մարտական հենակետում զինծառայողի մահվան մասին
Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրաման չկատարելը), 376-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 380-րդ հոդվածի 1-ին մասով, (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը), 361-րդ հոդվածի 7-րդ մասով, (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը)։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:
Պրոֆեսիոնալ բանա՞կ, թե՞ պահեստազորի փորձարկում. ինչ նպատակով են հավաքներ անցկացվում ՀՀ-ում