Էներգետիկայի սեկտորը խոստումնալից է. Սլովակիայի արտգործնախարարը` համագործակցության մասին

Իվան Կորչոկի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի աճելու. նախորդ տարի որոշակի աճ գրանցվեց, բայց դա էլ պետք է գերազանցենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։
Սլովակիայի ԱԳ նախարարը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Ես այստեղ եմ` վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի և Սլովակիայի միջև։ Հատկապես տնտեսական ուղղությամբ մեծ պոտենցիալ կա համագործակցության։ Էներգետիկայի սեկտորը տնտեսական համագործակցության առումով շատ խոստումնալից է, և կա մի ընկերություն, որն այժմ բանակցում է իր մասնակցությունը Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներում»,–ասաց Կորչոկը։
Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր 2 երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով։
Սլովակիան Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել` պահանջելով վերադարձնել գերիներին
«Այսօր ամրագրեցինք, որ պետք է այդ հարաբերություններն ավելի սերտանան։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը` մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, համագործակցություն տարատեսակ միջազգային հարթակներում»,–ասաց նա։
Միրզոյանի խոսքով` քննարկվել է նաև համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, ՏՏ ոլորտում, մշակույթի և գիտության ոլորտում. արդեն իսկ կոնկրետ միջոցառումներ են նախանշվել։
Սլովակիայում արտակարգ դրություն է, Ավստրիան խզում է օդային կապը մի շարք երկրների հետ