Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

Հայտնի չէ, թե երբ է Վերաքննիչը քննության առնելու Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը բողոքարկվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

«Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան»,–գրել է նա։

Հովսեփյանը կալանքի տակ է սեպտեմբերի 7-ից` 2 ամիս ժամկետով։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի ձերբակալության ու «չձերբակալության» ետևում. ԶԼՄ
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն. պաշտպան
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):