ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Մսով ուտեստն առողջ դարձնելու ընդամենը երեք եղանակ կա, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Ասիյատ Խաչիրովան:
Շոգեխաշելը, եռացնելը և գրիլ անելը, ըստ բժշկի, մսի պատրաստման ամենաառողջարար և դիետիկ մեթոդներն են:
«Կարևոր է համոզվել, որ միսը չունի սև կեղև, որն առաջանում է այրվելիս: Էլեկտրական գրիլում շատ ճիշտ միս է ստացվում», - ավելացրել է Խաչիրովան:
Նրա կարծիքով՝ խորոված միսը նույնպես մսի առողջ տարբերակ է, բայց այն պայմանով, եթե մարդը խորոված է ուտում ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ։
Խաչիրովան նաև կարծում է, որ բաց կրակի վրա միս եփելը շատ ավելի լավ է, քան յուղով տապակելը, ինչպես նաև ցանկալի չէ մարինադում մայոնեզ օգտագործելը: