Կկարողանա արդյոք Եվրոպան հրաժարվել ռուսական գազից

Արդյոք Ռուսաստանը կապ ունի՞ Եվրոպայում գազի գնի կտրուկ աճի հետ և արդյունավետ կլինի արդյոք «Հյուսիսային հոսք-2»–ը, եթե ԵՄ–ն ցանկանում է անցում կատարել կանաչ էկոնոմիկայի, պարզաբանում է փորձագետը։
Sputnik
«Հյուսիսային հոսք-2» գազատարի երկրորդ գծի վերջին խողովակը տեղադրվել է Բալթյան ծովի հատակին։ Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է նախագծի օպերատոր Nord Stream 2 AG ընկերությունը։ Իսկ սեպտեմբերի 9-ին ֆյուչերսային շուկայում պատմական ռեկորդ է սահմանվել. աճուրդի պատմության մեջ առաջին անգամ 1000 խմ գազի գինը գերազանցել է 700 դոլար նշագիծը։
Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով
Ինչպե՞ս կազդի «Հյուսիսային հոսք-2»–ի գործարկումը Եվրոպայում սրընթաց աճող գազի գնի վրա։ Եվ ինչո՞ւ «Գազպրոմը» չի ավելացնում ԵՄ շուկա գազի մատակարարումները, երբ եվրոպացիները մտավախություն ունեն սառչելու ձմռանը ջեռուցման սեզոնի համար գազի ոչ բավարար պաշարների պատճառով։ Ռուսաստանի էներգետիկ ռազմավարության առանձնահատկությունները «Sputnik на русском» YouTube–յան ալիքին տված հարցազրույցում պարզաբանել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը։

Ինչու են մեղադրում Ռուսաստանին, այլ ոչ թե Նորվեգիային

Գազի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը Եվրոպայում սեպտեմբերի 9-ին աճուրդի պատմության մեջ առաջին անգամ 1000 խմ–ի դիմաց գերազանցեց 700 դոլարը։ Մեկ ամիս առաջ գազի ֆյուչերսը առաջիկա ամսվա մարումով 1000 խմ–ի դիմաց արժեր 550 դոլար, իսկ մայիսի կեսերին`373։ Գազ եվրոպացի թրեյդերները իրավիճակը «խելահեղություն» են անվանում։ Իսկ մի շարք եվրոպական ԶԼՄ–ներ գնային մրցավազքը բացարել են «Գազպրոմի» խարդախություններով։ Սակայն այդ անհեթեթությունը տրամաբանական բացատրություն ունի, կարծում է Իգոր Յուշկովը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
«Ասիայում գազի գներն ավելի բարձր են, – ասում է նա։ – Չինաստանն ընդլայնում է գազի սպառման ծավալները։ Այնտեղ խոշոր սպառողներ կան. Ճապոնիա, Հարավային Կորեա։ Այսինքն ողջ հեղուկ գազը Ասիա է գնում։ Հեղուկ գազի արտադրողները, բնականաբար, ուզում են ավելի շատ գումար աշխատել, այդ պատճառով ողջ 2021թվականի ընթացքում խոշոր խմբաքանակները ասիական շուկաներ են ուղարկում»։
Հետևաբար, եթե Եվրոպան հեղուկ գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, նրան գրեթե նույն գներն են առաջարկում, ինչ Ասիայում, բացատրում է Յուշկովը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապրիլից մինչ օրս այն նույն ծավալի գազ է մատակարարում։
«Այդ պատճառով, երբ Ռուսաստանին մեղադրում են փականը փակելու և Եվրոպային շանտաժի ենթարկելու մեջ, ինչը մենք անդադար լսում ենք արտասահմանյան մամուլում, դա այդպես չէ, – նման եզրակացության է գալիս Իգոր Յուշկովը։ – Կարելի է նայել խողովակաշարային գազի այլ մատակարարներին։ Նույն Նորվեգիայում չորրորդ տարին անընդմեջ գազի արդյունահանման ծավալներն անկում են ապրում, և նա փորձում է գազն ավելի շատ հեղուկացնել և Ասիա ուղարկել»։
Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից
Ալժիրը ևս ավելի քիչ գազ է սկսել արտահանել ներքին սպառման աճի պատճառով, մեկ այլ օրինակ է բերում փորձագետը։ Եվ հարցադրում անում. «Այդ դեպքում ինչու են դժգոհություններ ներկայացնում Ռուսաստանին։ Նույն եվրոպացիները տնտեսապես տրամաբանորեն, բայց ոչ հայրենասիրաբար են վարվում»։
Բացի այդ, երբ թրեյդերները խոսում են բարձր գներից, նրանք նկատի ունեն հոլանդական բորսայի արժեքորոշումները. այն հիմնականում արտացոլում է հեղուկ գազի շուկայում առկա իրավիճակը։ Գերմանիայի բորսան նրանից տարբերվում է. այնտեղ գների վրա ազդում են ռուսական խողավակաշարային մատակարարումները, այդ պատճառով ավելի ցածր են։ Բոլոր այս գործոնները ևս կարևոր է հաշվի առնել, կարծում է Իգոր Յուշկովը։

Ինչու Ռուսաստանը պետք է թողնի, որ Ուկրաինան գումար աշխատի

Թրեյդերները նյարդայնանում են նաև այն պատճառով, որ Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները քիչ են, ասում է փորձագետը։ «Բայց ինչո՞ւ է այդպես ստացվել։ Ինչո՞ւ ձմռանը չեն պատրաստվել, – մտորում է Յուշկովը։ – Որովհետև գներն աճում էին ողջ տարվա ընթացքում, և ընկերությունները մտածում էին. գուցե արժեքն իր գագաթնակետին հասնի, հիմա 1000 խմ կգնեմ 400 դոլարով, իսկ ձմռանը գինը կընկնի մինչև 300 դոլար, և ես վնասներ կկրեմ։ Դարձավ 500. այ հիմա իսկապես գագաթնակետն է։ Հիմա լրիվ նույն պատմությունն է. վախենում են ստորգետնյա պահեստարաններ գազ մղել, ով իմանա, գուցե ձմռանն ավելի էժան լինի»։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիրը․ Նովակ
Ավելին, մի շարք երկրներ այս տարի գազը պահեստարաններից էին հանում և ակտիվորեն վաճառում ընթացիկ սպառման համար, չէ՞ որ 2020 թվականը բոլորովին այլ էր, ասում է Իգոր Յուշկովը։ Շուկայում գերցածր էին գները. 1000 խմ–ի դիմաց 100 դոլարից պակաս։
«Իհարկե Եվրոպան ձմռանը չի սառի, սակայն նա լրացուցիչ հզորության կարիք կունենա Ռուսաստանից գազ վերցնելու համար, – կարծում է նա։ –Ռուսաստանը գրեթե միակ խողովակաշարային մատակարարն է, որը կարող է ավելացնել գազի արդյունահանման և մատակարարումների ծավալը։ Եվ այստեղ «Հյուսիսային հոսք - 2»–ը թույլ կտա Ռուսաստանին շահավետ գներով Եվրոպա լրացուցիչ ծավալներ ուղարկել»։
Այժմ «Գազպրոմին» ձեռնտու չէ ավելացնել մատակարարումները, նշում է Յուշկովը։ «Ուկրաինականից բացի բոլոր երթուղիները ողջ հզորությամբ բեռնված են, – պարզաբանում է նա։ – Եթե «Գազպրոմը» պայմանագրով նախատեսվածից ավել գազ տեղափոխելու պարտավորություն ստանձնի Ուկրաինայով, թանկ գործակիցը կմիանա, իսկ տեղափոխման սակագինն առանց այդ էլ բարձր է։ Եվ ընտրություն է առաջանում. ավելի շատ գա՞զ տեղափոխել, բայց միևնույն ժամանակ լրացուցիչ տեղափոխման համար վճարել, նաև սակարկել Եվրոպայում գազի գինը, թե՞ աշխատել նախկին պես»։
«Պակիստանյան հոսք»․ Ռուսաստանը հարավ է գնում, ու դա միայն սկիզբն է
Առաջին տարբերակը տնտեսական առումով կտրականապես իմաստ չունի, ասում է փորձագետը։ «Ռուսաստանն առանց այդ էլ կատարում է բոլոր երկարաժամկետ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Իսկ լրացուցիչ մատակարարումների դեպքում ողջ հավելյալ գումարը կհասնի ուկրաինական օպերատրին, քանի որ նրան պետք է վճարել թանկ տարանցման համար», –պատմում է Յուշկովը։

Կանաչ տնտեսությունը հարցականի տակ է

«Հյուսիսային հոսք -2»–ի գործարկումից հետո Ռուսաստանը կկարողանա լրացուցիչ գազ մատակարարել, ասում է Իգոր Յուշկովը։ «Նախ` այն ամբողջությամբ «Գազպրոմին» է պատկանում, այսինքն՝ վճարելու անհրաժեշտություն կլինի սեփական դուստր ձեռնարկությանը, – պարզաբանում է նա։ – Իսկ երկրորդը` հեռավորությունը Յամալից Գերմանիա 1800 կմ կարճ է Ուկրաինայի միջոցով տարանցումից։ Գազատարների կարճ լինելու հաշվին «Գազպրոմն» ավելի քիչ էներգիա է ծախսում։ Տնտեսական տեսանկյունից դա ամենաարդյունավետ տարբերակն է»։
Գերմանացիները պահանջում են վաճառել «Հյուսիսային հոսք-2»-ը
Յուշկովի համոզված է, որ կանաչ տնտեսության զարգացումը չի կարողանա բացասաբար անդրադառնալ «Հյուսիսային հոսք -2»–ի վրա։ Փորձագետի խոսքով` Եվրոպան պետք է հրաժարվի էներգիայի ցանկացած հանածո աղբյուրներից մինչև 2050 թվականը։ Սակայն այն ներդրումները, որոնք ԵՄ–ն դեռ անում է «կանաչ գործարքի» մեջ, բավարար չեն, դրանք պետք է բազմակի անգամ ավելացվեն։
«Իսկ դա դժվար է, քանի որ արդյունքում ամեն ինչի համար սպառողն է վճարում, իսկ էլեկտրաէներգիայի արժեքը Եվրոպայում առանց այն էլ բավական բարձր է, – ասում է Իգոր Յուշկովը։ – Իր նպատակներից Եվրոպան չի հրաժարվում, սակայն դրանց իրականացումը կարող է հետաձգվել։ Կարծում եմ, դեռ մի քանի տասնամյակ գազը պահանջված կլինի»։
Բացի այդ, Ռուսաստանը հետևում է էներգետիկայի ոլորտի միտումներին։ Եվրոպան ուզում է ջրածնի անցնել, իսկ ջրածինը բնական գազից են արտադրում, հիշեցնում է Իգոր Յուշկովը։ «Եվ այդ դեպքում Ռուսաստանը կարող է ջրածին արտադրել, – կարծում է նա։ – Այն հնարավոր կլինի ուղարկել նույն «Հյուսիսային հոսք-2»-ով»։
Դեֆոլտը սարերի հետևում չէ. հակառուսական քաղաքականությունը ո՞ւր հասցրեց Կիևին
Սկզբում հնարավոր է նույնիսկ գազատարի արդիականացման կարիք չլինի, կարծում է փորձագետը։ «Եվրոպացիները խոսում են անցումային շրջանի մասին, երբ իրենք գազաջրածնային խառնուրդ են օգտագործելու,– ասում է նա։ Գազի մեջ կարելի է մինչև 30% ջրածին խառնել և մատակարարել առանց գազատարի արդիականացման։ Իսկ հետագայում արդիականացման անհրաժեշտություն կլինի, սակայն դա տեխնիկապես լուծելի հարց է. գազատարն անհրաժեշտ կլինի հատուկ մշակել, որպեսզի փլուզումներ չլինեն»։
Միայն մեկ խնդիր կա, եվրոպացիները խոսում են միայն ծրագրերի մասին, սակայն բուն ջրածնի շուկա չկա, ասում է Իգոր Յուշկովը։ «Ոչ ոք մեծ քանակությամբ ջրածին չի արտադրում, – կարծում է նա։ – իսկ մինչ այդ դեռ առջևում ջեռուցման սեզոնն է, և այն ցույց է տալիս եվրոպական քաղաքականության ողջ անհեթեթությունը։ Սկզբում ստիպեցին «Գազպրոմին» բոլոր պայմանագրերում ներառել գնագոյացում՝ կապված բոլոր հաբերի հետ, իսկ պայմանագրերով նավթի արժեքի հետ կապված գազը կիսով չափ ավելի էժան է։ Եվրոպացիները մարսում են սեփական էներգետիկ ռազմավարությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Sputnik на русском» YouTube–յան ալիքում։