Ողբերգական ավտովթար` Զոլաքարում. մեկ մարդ մահացել է

Մահացած կինը 25-ամյա վարորդի մայրն էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով վարորդի մայրը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։
Ռուս խաղաղապահները Մարտունիում 180 հեկտար տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։
Տեղեկացվում է, որ Զոլաքար գյուղում  25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել առանձնատներից մեկի  պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մարգարիտա Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կայքի տեղեկություններով ՝ մահացածը վարորդի մայրն էր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Տեղումները շուտով կվերադառնան. եղանակի տեսություն
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահանվող հատուկ տարածք։