Արագածոտնի մարզում գառներով բարձված բեռնատար է շրջվել. զոհերին հանել են մեքենայի տակից

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին «ЗИЛ» մակնիշի բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ
Փրկարարները բժիշկների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ուղղել են ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել 2 դի։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։
Կայքը գրում է նաև, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասը սատկել է։
Արագածոտնի մարզում սարսափելի վթար է եղել. տեսանյութ, լուսանկարներ