«Ահավոր վիճակ է». ի՞նչ է կատարվում Երևանի փողոցներում. տեսանյութ

ՀՀ մայրաքաղաքի ճանապարհները գնալով անկառավարելի են դառնում։ Քաղաքը հազիվ է կարողանում հաղթահարել մեքենաների և ուղևորների անվերջանալի հոսքը։
Sputnik
Երևանում երկու և երեք երթևեկելի գոտի ունեցող ճանապարհները նախատեսված են որոշակի քանակի մեքենաների համար։
Հրաժեշտ խցանումներին ու «Գազելներին». Երևանում տրանսպորտի խնդիրն արմատական լուծում կստանա
Սակայն վերջին տարիներին մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների թիվը մի քանի անգամ աճել է, իսկ հասարակական տրանսպորտինը հակառակը` նվազել։ Երթուղային տաքսիների ու ավտոբուսների մի մասը դուրս է գրվել անսարք լինելու և հաճախակի շարքից դուրս գալու պատճառով։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 211 նոր ավտոբուս բերել հանրային տրանսպորտի ամենախնդրահարույց երթուղիները սպասարկելու համար։
Մարդիկ հաճախ ժամերով սպասում են կանգառներում` երբեմն բաց թողնելով լեփ–լեցուն տրանսպորտը։
Եթե նախկինում օգնության էին հասնում տաքսիները, որոնց գները հասանելի էին շատերի համար, ապա հիմա այդ այլընտրանք էլ է վերացել։ Տաքսիների ծառայության գինը մի քանի անգամ ավելացել է։
Ինչպես խուսափել խցանումներից. ամեն ինչ Երևանի տրանսպորտի մասին
Բնականաբար, ավելի քան մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքում ապրողներին դուր չի գալիս այս վիճակը. նրանք օրվա զգալի մասն անցկացնում են ճանապարհներին։
Երևանի ճանապարհներին տիրող բարդ իրավիճակի մասին` Sputnik Արմենիայի տեսանյութում։
Երբ կբեռնաթափվի մայրաքաղաքի երթևեկությունը. պարզաբանում է տրանսպորտի վարչության պետը