Մարզերում շուրջ 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենան

Համայնքներում, որտեղ շուրջօրյա ջրամատակարարում է լինելու, մինչ օրս խմելու ջուր առհասարակ չեն ունեցել, իսկ որոշներում ջուրն ընդամենը 1-2 ժամով է հասել բնակչին։
Sputnik
Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
«Առանց նրանց չէինք կարողանա գոյատևել». խաղաղապահները խմելու ջուր են հասցրել արցախցիներին
«Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական համայնքներից շատերում արդեն մեկնարկել են հնամաշ խողովակաշարերի փոխարինման, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցման, ջրաչափերի տեղադրման աշխատանքները»,–նշված է գրառման մեջ։
Նա նշել է, ր ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ կողմից ներդրվել է 81 մլն եվրո, որի շնորհիվ ընթացքի մեջ է համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը: Մոնտաժվելու է ավելի քան 66 կմ ջրատար խողովակաշար, նախատեսվում է 20 ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 490 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 180 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։
Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել
Ի դեպ, շահառու համայնքներից շատերում մինչ օրս խմելու ջուր առհասարակ չեն ունեցել, իսկ որոշներում հնամաշ խողովակաշարերի և բաշխիչ ցանցի բացակայության պատճառով ջուրն ընդամենը 1-2 ժամով է հասել բնակչին։ Այս ծրագրի կարևոր առավելություններից է նաև ջրի կորստի էական կրճատումը։
Ջուր ստանում էին երեք օրը մեկ. Խնածախ գյուղում վերջապես խմելու ջուր կունենան