Նորագավիթում գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա մահացել է

Ոստիկաններն ու քննիչները  գնացքի գծերի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 
Կոտայքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդին ու փախել. տղան հիվանդանոցում մահացել է
Ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել գնացքի կողմից։ Գնացքավարը հեռացել է դեպքի վայրից։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: