«Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Բնակիչները նշում են, որ շարունակելու են իրավական պայքարը, չեն դադարեցնելու նաև քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. «Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ասվում է «Ֆիզգորոդոկի» բնակիչների հայտարարության մեջ։
Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
Նշվում է, որ բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։
«Մենք ակնկալում ենք, որ դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչև գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարևոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով», - նշվում է հայտարարության մեջ։
«Ֆիզգորոդոկի» հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
Բնակիչները նշում են, որ շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։
Երևանի քաղաքապետարանից նրանք պահանջում են
Հիշեցնենք` հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները մի քանի օր է`պայքարում են դրա դեմ։
«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել...». «Ֆիզգորոդոկում» իրավիճակը լարված է
Օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։ 
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է
Այնուհետև տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են