Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներն անվանական կրթաթոշակ կստանան

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված ամենաբարձր կրթաթոշակը 25 հազար դրամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. 2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի 18-23-ը տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային 32-րդ և օգոստոսի 10-16-ը կայացած «Աշխարհագրություն» առարկայի միջազգային 17-րդ օլիմպիադաների մեդալակիրները և մասնակիցները։
Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև օլիմպիադաների 8 մասնակիցների։
ԿԳՄՍՆ–ից նշում են, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի:
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 17 մեդալ են նվաճել
Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝