Արցախում խաղաղապահներն ապահովել են համացանցի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Արցախի շրջաններում շարժական կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքն ապահովող ժամանակակից արևային վահանակների բջջային կապի աշտարակների կահավորման աշխատանքներ են իրականացվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ։
Նշվում է, որ Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և վերահեռարձակող սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում:
«Առանց նրանց չէինք կարողանա գոյատևել». խաղաղապահները խմելու ջուր են հասցրել արցախցիներին
 «Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային կապի՝ սահմանազատման գծի մոտ գտնվող  աշտարակի վրա կատարվող աշխատանքների անվտանգությունը։ Ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների իրականացման անվտանգությունը», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Արցախում ռուս խաղաղապահների վերապատվաստում է սկսվել
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: