Գերիների վերադարձն ապահովելու համար միջազգային ճնշումն ուժեղացնելու կարիք կա. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն ուժեղացնելու կարիքն ունի։ Նման շեշտադրում է այսօր արել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր գերիներին առանց նախապայմանների. Լավրով
Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց այցելելու, նրանց կապն ընտանիքի հետ ապահովելու հարցում։
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ։
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Գերին կարող է ծանրոցներ ստանալ տնից, նամակ ուղարկել. Ժնևյան կոնվենցիան է ասում. ո՞ւմ դիմել