Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է, քաղաքը հեղեղվել է․ տեսանյութ

Հեղեղումների հետևանքով արդեն զոհեր են գրանցվել։ Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի քաղաքն այս օրերին։
Sputnik
Ամերիկյան և համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են, որ Նյու Ջերսիի և Նյու Յորքի նահանգներում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել:
Նյու Յորքի հրշեջ վարչությունը հաստատել է երկու մարդու մահը պատի մասնակի փլուզումից հետո, ևս մեկ կին մահացած հայտնաբերվել է Քվինսում: Շտապօգնության աշխատակիցները հայտնել են Բրուքլինում ևս մեկ զոհի մասին: Նյու Ջերսի  նահանգի Փասսեիք քաղաքի քաղաքապետ Էկտոր Լորան հաստատել է առնվազն երկու մարդու մահվան փաստը:
«Հենրի» փոթորիկն ԱՄՆ-ում. Նյու Յորքի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել հորդառատ անձրևի պատճառով, որոնք կանխատեսվել են սեպտեմբերի 2-ի երեկոյան:
«Ես այսօր երեկոյան արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Նյու Յորք քաղաքում։ Մենք եղանակային կատակլիզմների ենք բախվում՝ ռեկորդային անձրև ամբողջ քաղաքում, ուժեղ ջրհեղեղ և վտանգավոր պայմաններ ճանապարհներին», — ասված է քաղաքապետի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 1–ին փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը «Իդա» փոթորկի արձագանքների պատճառով հայտարարել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հեղեղումների սպառնալիքի մասին: Բնական երևույթը, որը մասնագետներն այսօր բնութագրում են որպես հետտրոպիկական ցիկլոն, շարժվում է հյուսիս-արևելյան ուղղությամբ, շուրջ 45 կմ/ժ արագությամբ՝ ազդելով Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի և Մերիլենդ նահանգների վրա: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ցիկլոնն ուղեկցվում է ուժեղ տեղումներով և սպառնում է հեղեղներ առաջացնել:
Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել երիտասարդների ուղղությամբ, կան վիրավորներ