Ջրհեղեղն ավերածություններ է գործում Իսպանիայում

Իսպանիայի կենտրոնական շրջաններում, ինչպես և Կատալոնիայում, ուժեղ ջրհեղեղներ են։ Տեսանյութն արված է Տոլեդո գավառում, որտեղ ջրի հոսքը քշում-տանում է ավտոմեքենաները։
Sputnik
Մի քանի փողոցներ բառացիորեն գետերի են վերածվել. հեղեղը քշում է ավտոմեքենաներ, կահույք, սրճարանների աթոռներն ու սեղանները։
Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է, քաղաքը հեղեղվել է․ տեսանյութ
Կատալոնիայում ավերիչ ջրհեղեղը ավերել է Ալկանար քաղաքը. կես ժամում մեկ քառակուսի մետրի վրա տեղացել է մոտ 77 լիտր ջուր։ Քաղաքային տրանսպորտը չի գործում, հայտնի է առնվազն 30 տուժածների մասին։ Իշխանությունները հորդորում են բնակիչներին տներից դուրս չգալ։
Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Հեղեղվել են նաև Մադրիդն ու նրա շրջակայքը։
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի