Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են Վլադիվոստոկում

Իգոր Կրասնովը Մոսկվա է հրավիրել Արթուր Դավթյանին՝ մասնակցելու 2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակի տոնակատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ դատախազությունից։
Генпрокурор РА Артур Давтян
Արթուր Դավթյան
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
«Վստահ եմ, որ Հայաստանի դատախազության համապատասխան փորձը միջոցառման մասնակիցների մոտ անկեղծ հետաքրքրության կառաջացնի», - նշել է Իգոր Կրասնովը:
Հանդիպմանը վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավական օգնության ցուցաբերման արդիական հարցեր և միջազգային համագործակցության այլ ասպեկտներ:
Генпрокурор РФ Игорь Краснов
Իգոր Կրասնով
Իգոր Կրասնովն նշել է․ «Մենք միասին ձգտում ենք մեր պետությունների քաղաքացիների իրավունքների համակողմանի պաշտպանությանը, օրինականության և իրավակարգի ամրապնդմանը, պայքարում ենք հանցավորության դեմ, որը պետական սահմանները չի ճանաչում»:
Ռուսաստանի ու Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են ընթացիկ տարում ռուսական պատվիրակության Երևան այցի ժամանակ ձեռնարկել ավելի վաղ կնքված հուշագրի ու ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլեր, որոնք նախատեսում են համագործակցության գերակա ուղղություններ, այդ թվում՝ թվային ֆինանսական ակտիվների, կիբերհանցագործությունների ու կոռուպցիայի անօրինական անդրսահմանային տեղաշարժին հակազդելու խնդիրների քննարկման նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նիստի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ
Իգոր Կրասնովը Մոսկվա է հրավիրել Արթուր Դավթյանին՝ մասնակցելու 2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակի տոնակատարությանը, վստահություն հայտնելով, որ «հարաբերությունների զարգացման նախանշված ուղեգիծը կնպաստի նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում լուծումների հաջող որոնմանը, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ջանքերի արդյունավետության բարձրացմանը»:
Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների ղեկավարները Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքների շրջանակում կմասնակցեն «Ազգային իրավազորությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխավոր» նստաշրջանին: