Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ:
Открытие школы № 51 имени Вардгеса Петросяна (1 сентября 2021). Еревaн
© Photo : press office of Yerevan municipality
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք:
Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:
Один из классов школы № 51 имени Вардгеса Петросяна (1 сентября 2021). Еревaн
© Photo : press office of Yerevan municipality
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:
Заместитель премьер-министра Сурен Папикян и мэр Еревана Айк Марутян на открытии школы № 51 имени Вардгеса Петросяна (1 сентября 2021). Еревaн
© Photo : press office of Yerevan municipality
Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները: