ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ անձամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք և Կութ համայնքների առաջին դասարանցիներին:
Ученики школы Сотка
© Sputnik / Aram Nersesyan
Սկզբում նախարարն այցելեց Սոթքի դպրոց, որտեղ նրան էին սպասում 18 առաջին դասարանցիներ։ Նա նվերներ հանձնեց երեխաներին ու ծանոթացավ յուրաքանչյուրի հետ առանձին– առանձին։ Նախարարը հորդորեց երեխաներին լավ սովորել, որից հետո վերջիններս խոստացան կատարել նրա խնդրանքն ու իրենց գիտելիքներով հզորացնել հայրենիքը։
Ваграм Думанян общается с учениками в школе Сотка
© Sputnik / Aram Nersesyan
Դումանյանը նաև ծաղիկներ խոնարհեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված դպրոցական հուշատախտակի մոտ։
Министр ОНКС Ваграм Думанян возложил цветы у уголка погибшего военнослужащего в школе Сотка
© Sputnik
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անվտանգության հիմքում պետք է լինեն կրթությունը, գիտությունն ու ճիշտ գաղափարական մոտեցումները։ Հենց դա է ինքը համարում երկրի հզորացման ամենաիրատեսական ճանապարհը։
«Սոթքն այսօր մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, որ որոշակի գործողություններ են տեղի ունեցել, որը մտահոգում է մեզ բոլորիս: Բայց դրանք չեն կարող մեզ շեղել մեր առաջընթացից, մեր տրամադրությունները միշտ բարձր են՝ մարտական, գիտական: Մենք հաստատակամ ենք ու գիտենք, որ մասնավորապես Սոթքից պիտի սկսվեն մեր ճանապարհները դեպի հզորացում»,- ասաց նախարարը:
Ваграм Думанян в школе Сотка отвечает на вопросы журналистов
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև եղավ Կութի դպրոցում, որտեղ անձամբ շնորհավորեց դպրոցի միակ առաջին դասարանցուն` Ժիրայր Գրիգորյանին։
Единственный первоклассник села Кут
© Sputnik
Տղան մի փոքր ամաչելով, բայց պատմեց, որ ճանաչում է նախարարին ու տեսել է նրան հեռուստացույցով։ Երբ նախարարը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, Ժիրայրն ավելի համարձակ պատասխանեց, որ ոստիկան է դառնալու ու դպրոց գա ոչ թե իր սիրելի հեծանիվով, այլ ոստիկանական մեքենայով։
Велосипед ученика школы села Кут
© Sputnik
Նշենք, որ երկու ուսումնական հաստատություններն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ:
Школа в селе Сотк
© Sputnik
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասի վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները:
Школа в селе Сотк
© Sputnik
2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 169 աշակերտ: Կութի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ:
Школа в селе Сотк
© Sputnik