Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանի Հանրապետությունում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգի իրավիճակների պետական ծառայությունը։
«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին
Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանի Հանրապետությունում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է