Երասխում հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողի դեպքով հարուցվել է քրգործ

Պայմանագրային զինծառայող Գեղամ Սահակյանը վիրավորվել է ձախ ուսի շրջանում և մահացել բժշկական կենտրոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա Գեղամ Սահակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Զոհվածի մայրն ահազանգում է՝ նա, ով իր որդու անունը շահարկելով տուն է ստացել, նրա կինը չէ
Նշվում է, որ այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանություն`կապված ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 13-րդ կետերով(ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։
Կատարվում է նախաքննություն:
Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Հիշեցնենք` օգոստոսի 16–ին թշնամին Երասխի հատվածում նմանատիպ սադրանքի էր դիմել, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։